Աբդոլլահիանը հերքել է ադրբեջանական կեղծ լուրերը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է լուրերն այն մասին, թե Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է Արաքս գետը։ Այդ մասին նա հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստին:

Դիվանագետի խոսքով՝ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը տեխնիկական հաշվետվություն է պատրաստել և համապատասխան միջոցառումներ անցկացրել, որոնք ևս փաստում են՝ հայկական կողմից գետը չի աղտոտվում:

Ավելի վաղ՝ ադրբեջանական մամուլը կեղծ տեղեկություններ էր տարածել, թե իբր Մեծամորի ատոմակայանը օրական 12000-16000 խմ ռադիոակտիվ նյութեր է լցնում Արաքս գետ և բնապահպանական վտանգ ներկայացնում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Ղազախստանի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print