Պայթյունները որոտացել են Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ կազմակերպված հավաքի ժամանակ։
Իրանի Քերման քաղաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։
Irna գործակալության փոխանցմամբ` պայթունի զոհերի թիվը հասել է 103-ի, ևս 141-ը վիրավորվել է։