Միլլերը մեկնաբանել է Երուսաղեմում հայ համայնքի վրա հարձակումները

Ինչպես բազմիցս ասել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը ինչ-որ քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը։

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակումները։

Լրագրողի դիտարկմանը, թե Երուսաղեմի հայկական թաղամասի բարձրագույն ղեկավարությունը խոր մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի կառավարությունն օգտագործում է Գազայի հակամարտությունը՝ հայկական թաղամասից բազմաթիվ հայ քրիստոնյաների դուրս մղելու համար և հարցին, թե ինչպիսի՞նն է ԱՄՆ արձագանքն այդ մտահոգություններին, Միլլերը, մասնավորապես, պատասխանել է․ – «Կոնկրետ արձագանք չկա: Բայց ինչպես բազմիցս ասել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը ինչ-որ քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը»։

Դեկտեմբերի վերջին Երուսաղեմի հայ համայնքը հայտարարեց, թե ավելի քան երեք տասնյակ դիմակավորված, զինված անձինք ներխուժել են վիճահարույց դարձած «Կովերի պարտեզ» ու հարձակվել եպիսկոպոսների, քահանաների, հայ համայնքի ներկայացուցիչների վրա, ծանր վիրավորներ, բերման ենթարկվածներ կան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print