Տարվա արդյունքներով կունենանք շուրջ 0% գնաճ. ԿԲ փոխնախագահ

2022-ին ունեցել ենք 12,6 տոկոս տնտեսական աճ, 2023-ին սպասում ենք 8 տոկոսից բարձր տնտեսական աճ, բայց ունենք ցածր գնաճ:

Դրամավարկային քաղաքականության մեջ մենք հաջողել ենք մեր հիմնական թիրախներին հասնելու գործում: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը:

«Մասնավորապես, 2022-ի վերջին ունեինք բարձր գնաճ՝ շուրջ 8 տոկոս, 2021-ին եւս բարձր գնաճ էր Հայաստանում, որի արդյունքում գնաճային սպասումները աճել էին: Հենց այդ պատճառով էր, որ մենք բարձրացրեցինք տոկոսադրույքները, ինչը թույլ տվեց գնաճը հետ բերել թիրախային ցուցանիշին եւ տարվա արդյունքում տարեվերջին կունենանք շուրջ զրո տոկոս գնաճ: Մենք, ըստ էության, ունենալու ենք բարձր տնտեսական աճ, բայց ցածր գնաճ, ինքը աշխարհում հազվադեպ հանդիպող երեւույթ է»,-ասաց նա:

Նրա խոսքով, եթե նայենք Հայաստանում տնտեսական աճ եւ գնաճ կոմբինացիային, ապա կարող ենք արձանագրել, որ արդեն երկրորդ տարին է, որ ունենք բարձր տնտեսական աճ եւ ցածր գնաճ: 2022-ին ունեցել ենք 12,6 տոկոս տնտեսական աճ, 2023-ին սպասում ենք 8 տոկոսից բարձր տնտեսական աճ, բայց ունենք ցածր գնաճ: Այս իմաստով, ակնհայտ է, որ գտնվում ենք բավականին լավ դիրքերում: Քանի որ գնաճի թիրախին հասնելու եւ գնաճը կանխատեսելի պահելու գործը շուտ ենք սկսել, մենք բավականին տեւական ժամանակ տոկոսադրույքները իջեցնում ենք, որպեսզի կարողանանք գնաճը հետ բերել թիրախին»,-ասաց Նուրիբեկյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print