Լուկաշենկոն պաշտոնաթող նախագահին անձեռնմխելիությամբ օժտելու մասին օրենք է ստորագրել

Հրաժարականից հետո Նախագահը պետական անշարժ գույք կստանա մշտական բնակության համար. հայտնում է RBC-ն։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է «Նախագահի մասին» օրենքի փոփոխությունները։ Ըստ այդմ, լիազորությունները դադարեցրած նախագահը դառնում է Համաբելարուսական Ժողովրդական ժողովի պատվիրակ և Հանրապետության խորհրդի ցմահ անդամ։

Օրենքը պաշտոնաթող նախագահին և նրա ընտանիքին օժտում է անձեռնմխելիությամբ կառավարման ընթացքում կատարված ցանկացած արարքի, այդ թվում՝ հանցագործությունների հետ կապված, չի թույլատրվում նաև նրա նկատմամբ դատավարական գործողություն և ազատազրկում։ Անձեռնմխելի կմնան նաև նրա ունեցվածքը, ակտիվները, նամակագրությունը և ցմահ պետական պահպանության իրավունքը։ Հրաժարականից հետո Նախագահը պետական անշարժ գույք կստանա մշտական բնակության համար. հայտնում է RBC-ն։

Փաստաթուղթը հրապարակված չէ Բելառուսի նախագահի կայքում, Այն հասանելի չէ հանրապետության իրավական տեղեկատվության պորտալում, սակայն պահպանվել է ինտերնետային արխիվում:

Օրենքով սահմանվում է, որ Բելառուսի նախագահ կարող է դառնալ առնվազն 40 տարեկան քաղաքացին, որն ընտրություններից առաջ երկրում մշտապես բնակվել է առնվազն 20 տարի և չի ունեցել կացության օտարերկրյա կարգավիճակ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print