Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։
Հունվարի 5-ին, ժամը 05։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի մասնաշենքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրոցի փողոցի մեկ հարկանի շինության (դպրոցի չգործող մասնաշենք) տանիքում (մոտ 1600 քմ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ևս 2 մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։49-ին, մարվել՝ 08։10-ին։