Նշվում է , որ գնացքներից մեկում եղել է 287 ուղևոր, մյուսում՝ 191։
Ինդոնեզիայի Ճավա կղզում առավոտյան երկու մարդատար գնացքներ են բախվել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 4 մարդ, 22 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kompas TV լրատվամիջոցը:
Նշվում է , որ գնացքներից մեկում եղել է 287 ուղևոր, մյուսում՝ 191։ Զոհերը երկաթուղային ընկերության աշխատակիցներ են՝ մեքենավարը, նրա օգնականը, ուղեկցորդը և անվտանգության աշխատակիցը։

Չիկալենգա–Հաուրպուգուր հատվածում բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:03-ին (Երևանի ժամանակով 03:03-ին): Երկաթգծերը մաքրելու համար ծանր տեխնիկա է ուղարկվել, վթարի վայրից ուղևորներին տարհանել են շտապօգնության մեքենաներով։

Ըստ նախնական վարկածի՝ բախման պատճառ կարող էին լինել չգործող կապի գծերը, որոնք խանգարել են վարորդների հաղորդակցմանը: