2024 թվականի հունվարի 1-ից ավարտվել է քաղաքային բնակավայր ընդգրկող խոշորացված համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը։
Հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:
Բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։