🎥ԱՄՆ-ում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պորտլենդի օդանավակայանում՝ պատուհանի և ֆյուզելաժի մի հատվածի պոկվելու պատճառով

Օդանավի անձնակազմն ուղևորներին անմիջապես տեղեկացրել է ապահերմետիզացման խնդրի մասին ու վայրէջք կատարել այն օդանավակայանում, որտեղից ինքնաթիռն օդ էր բարձրացել։

ԱՄՆ-ում Alaska Airlines ավիաընկերության Boeing 737-9 MAX մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պորտլենդ քաղաքում, այն բանից հետո, ինչ թռիչքի ժամանակ օդանավի պատուհանն ու ֆյուզելաժի մի հատվածը պոկվել են։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Օդանավն ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդից ուղևորվում էր Կալիֆոռնիա նահանգի Օնտարիո քաղաք։ Ուղևորներից մեկի խոսքով՝ պատուհանի ապակին պոկվել է ինքնաթիռի օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց։ Օդանավի անձնակազմն ուղևորներին անմիջապես տեղեկացրել է ապահերմետիզացման խնդրի մասին ու վայրէջք կատարել այն օդանավակայանում, որտեղից ինքնաթիռն օդ էր բարձրացել։

Հաղորդվում է, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Օդանավում գտնվել է 171 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Ինչպես նշել է գործակալությունը՝ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը հղումով, ինքնաթիռը շահագործման է հանձնվել ընդամենը երկու ամիս առաջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print