Սյունիքի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

39-ամյա տղամարդը ոստիկանության Սիսիանի բաժնում ներկայացրել է խոստովանական դիմում:

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Նշվում է, որ այսօր «Սիսիան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ՆԳՆ Սյունիքի օպերատիվ կառավարման կենտրոն այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:

«Ոստիկանները պարզել են, որ հունվարի 5-ին` ժամը 23.00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նույն տան 39-ամյա բնակիչը դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել համատեղ բնակվող 20-ամյա զարմիկին»,-նշված է հաղորդագրության մեջ:

39-ամյա տղամարդը ոստիկանության Սիսիանի բաժնում ներկայացրել է խոստովանական դիմում: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print