Դրանից 886 միլիարդ դոլարը կուղղվի պաշտպանական ծախսերին, 704 միլիարդը՝ այլ ծախսերին։
ԱՄՆ Կոնգրեսում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնության են եկել 2024 թվականին դաշնային կառավարության ֆինանսավորման շուրջ։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ։
ԱՄՆ կառավարության 2024 թվականի ընդհանուր բյուջեն կկազմի 1,6 տրիլիոն դոլար։ Դրանից 886 միլիարդ դոլարը կուղղվի պաշտպանական ծախսերին, 704 միլիարդը՝ այլ ծախսերին։
«Երկկուսակցական ֆինանսավորումը, որի շուրջ Կոնգրեսի առաջնորդները համաձայնության են եկել, մեզ ավելի մոտեցնում է կառավարության աշխատանքի անհարկի դադարեցումը կանխելուն և ազգային կարևոր առաջնահերթությունների պաշտպանությանը», – ասել է Բայդենը:
Նրա խոսքով՝ ֆինանսավորման նախագծով նախատեսված բյուջեն համապատասխանում է Սպիտակ տան պահանջներին։