🎦Գերմանիայի գրեթե ողջ տարածքում բողոքի ակցիաներ են

Առավոտից ի նշան բողոքի փողոցներում սկսել են գոմաղբի կույտեր թափել։

Գերմանիայում ֆերմերները գիշերվանից բողոքի զանգվածային ակցիա են անցկացնում: Տրակտորները փակել են Գերմանիայի ճանապարհները:

Նրանք պահանջում են հարկերի նվազեցում, գործող կառավարության նախարարների հրաժարական և ընդհանուր բարելավում: Առավոտից ի նշան բողոքի փողոցներում սկսել են գոմաղբի կույտեր թափել։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լայնամասշտաբ գործողություններ են սպասվում երկրի ողջ տարածքում՝ Մյունխենում, Համբուրգում, Վիսբադենում, Մագդեբուրգում, Մայնցում և Բրեմենում։ Բավարիայում բողոքի ցույցերի պատճառով որոշ դպրոցներ նույնիսկ կանցնեն հեռավար ուսուցման:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print