Անձնագրերի ինդեքսով Հայաստանը 61-րդն է

ՀՀ անձնագրով հնարավոր է առանց վիզայի մեկնել 37 երկիր:

Global Passport Index-ը հրապարակել է 2024թ.-ի աշխարհի երկրների անձնագրերի ինդեքսը, ըստ որի՝ Հայաստանը զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 62-րդ հորիզոնականի փոխարեն: Ըստ 2024թ.-ի ինդեքսի՝ ՀՀ անձնագրով հնարավոր է առանց վիզայի մեկնել 37 երկիր:

Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը Հայաստանի հետ կիսում է 61-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանն առաջատարն է անձնագրերի ինդեքսով՝ զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը: Վերջինիս հաջորդում է Թուրքիան՝ 35-րդ հորիզոնականում: Համեմատաբար ցածր դիրք է զբաղեցրել Իրանը՝ գտնվելով 85-րդ հորիզոնականում աշխարհի երկրների շարքում:

ԱՏՄ անդամ երկրներից առաջատար դիրք է զբաղեցրել Ռուսաստանը՝ գտնվելով 36-րդ հորիզոնականում, որին հաջորդում են Բելառուսը և Ղազախստանը՝ համապատասխանաբար 55-րդ և 56-րդ հորիզոնականներում: Անձնագրերի ինդեքսով Ղրղզստանը 69-րդն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print