Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանը հսկայական ջանքեր է գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակին, տարածաշրջանում հաղորդակցություններին և սահմանային խնդիրներին։
«Իրանը հստակ դիրքորոշումներ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ: Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։ Զարգացող տարանցիկ համագործակցությունը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար», – ասել է Քանանին: