Աշոտյանի պաշտպանական թիմը դիմել էր նրա խափանման միջոցը փոխելու համար։
Արմեն Աշոտյաը ևս երեք ամսով կմնա կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։
Փաստաբաների՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժեց:
Հիշեցնենք, որ Աշոտյանի պաշտպանական թիմը դիմել էր նրա խափանման միջոցը փոխելու համար՝ ներկայացնելով նաև մի շարք միջազգային և հայաստանյան հայտնի գործիչների երաշխավորագրեր։