Կրտսեր Քենեդին հայերին խոստացել է ամեն ինչ անել

Նրա խոսքերը մեջբերել է Ամերիկայի Հայ դատը (ANCA) իր X սոցիալական ցանցի էջում:

«Ես իմ ուժերի ներածին չափ կանեմ ամեն ինչ՝ վերականգնելու հայկական ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ», — ասել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը երեկ հատուկ միջոցառման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերել է Ամերիկայի Հայ դատը (ANCA) իր X սոցիալական ցանցի էջում:

Ավելի վաղ Քենեդի կրտսերն ասել էր, որ ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի տարածաշրջանային աջակցությունը հայերի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքի համար ու հանդես եկել հայերի՝ իրենց պատմական հայրենիք անվտանգ վերադարձի օգտին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print