Աթալը 34 տարեկան է, նա Էմանուել Մակրոնի մերձավոր համախոհներից մեկն է:
Էլիզաբեթ Բորնի կառավարությունում կրթության նախարար Գաբրիել Աթալը նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի նախագահը։
Աթալը 34 տարեկան է, նա Էմանուել Մակրոնի մերձավոր համախոհներից մեկն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել: Նա Ֆրանսիայի նախարարների կաբինետը գլխավորել է 2022 թվականի մայիսից և անցյալ տարի անցկացրել է խիստ ոչ պոպուլյար կենսաթոշակային բարեփոխում, որը բազմաթիվ բողոքի ակցիաների պատճառ է դարձել։