«Ես խնդրում եմ՝ տեսանյութը մինչև վերջ ուշադիր նայեք»։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե դպրոցի ցնցուղի գինը ճշտելու մասին վարչապետի հանձնարարականն իրեն չէր ուղղված.
«Խնդրում եմ՝ տեսանյութն ուշադիր նայեք, վարչապետի հանձնարարականն ինձ չէ ուղղված»,- ասել է նա լրագրողի հարցին ի պատասխան։ Դիտարկմանը, թե ցնցուղն իրեն է ուղղվել և հանձնարարվել ճշտել դրա շուկայական գինը, Անդրեասյանն ասել է․ «Ցնցուղն այդ գույքի մաս չէ։ Ես խնդրում եմ՝ տեսանյութը մինչև վերջ ուշադիր նայեք»։