Եթե կարիք լինի, Իսրայելը կկրկնի Գազայի գործողությունները Լիբանանում

Գալանտն ասել է, որ առաջնահերթությունը «Հզբոլլահի» հետ պատերազմի մեջ մտնելը չէ, բայց «ութսուն հազար մարդ պետք է կարողանա անվտանգ վերադառնալ իրենց տները»: 

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, որ, չնայած Իսրայելը չի ձգտում պատերազմել «Հզբոլլահի» դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում իր երկիրը կարող է կրկնել Գազայի իր ռազմական գործողությունները Բեյրութում: Գալանտն ասել է, որ առաջնահերթությունը «Հզբոլլահի» հետ պատերազմի մեջ մտնելը չէ, բայց «ութսուն հազար մարդ պետք է կարողանա անվտանգ վերադառնալ իրենց տները»: 

Գալանտը նաև հայտարարել է, որ եթե համապատասխան համաձայնություն ձեռք չբերվի, ապա Իսրայելը չի հրաժարվի ռազմական գործողություններից. «Մենք պատրաստ ենք զոհաբերության»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print