Ինչպես նաև պատուհաններ, արևային վահանակներ։
Ուժգին քամու հետևանքով գիշերը Գորիսում վնասվել են տանիքներ, մեքենաներ, էլեկտրասյուներ, էլեկտրական լարեր, ինչպես նաև պատուհաններ, արևային վահանակներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գերիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:


«Գորիսի համայնքապետարանում ստեղծված համապատասխան հանձնաժողովն այցելել է դեպքի վայրեր, արձանագրել ավերածությունները. այժմ հաշվարկվում են վնասի չափերը»:

