Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մրցույթ է հայտարարում

Լեռնային զանգվածի բեռնումը և տեղափոխումը պետք է իրականացվի մրցույթում հաղթած կապալառուի տեխնիկայով։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքներ իրականացնելու համար հայտարարվում է մրցույթ։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում։

2024 թվականի ընթացքում 4,6 մլն տոննա ծավալով պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների հին լցակույտերի բեռնումը և 3,26 կմ միջին հեռավորության վրա տեղափոխումը ապահովելու համար, լեռնային և հորատապայթեցման աշխատանքների փորձ ունեցող ընկերություններին ԶՊՄԿ-ն առաջարկում է մասնակցել մրցույթին։

Լեռնային զանգվածի բեռնումը և տեղափոխումը պետք է իրականացվի մրցույթում հաղթած կապալառուի տեխնիկայով։

Հայտարարված ծավալները տեղափոխելու համար, կապալառուն պետք է ապահովի անհրաժեշտ քանակությամբ թրթուրավոր բուլդոզերներ, էքսկավատորներ, 30-ից 60 տոննա բեռնատարողությամբ ինքնաթափեր և անհրաժեշտության դեպքում նաև` այլ տեխնիկա։

Ամբողջական հայտարարությունը և տեխնիկական առաջադրանքը նշված հղումով՝ http://www.zcmc.am/arm/current-requests-arm/

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print