ԿԽՄԿ-ն Սյունիքում իրականացրել է մի շարք աշխատանքներ։
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«2023-ի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների ընթացքում շարունակել ենք աջակցել այն համայնքներին, որտեղ հյուրընկալվել են Ղարաբաղից տեղափոխված անձինք։
Մասամբ վերանորոգվել են Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ, Խնածախ և Բարձրավան գյուղերի երեք բժշկական կենտրոնները և Արծվանիկ համայնքի տարեցների խնամքի կենտրոնը՝ ավելի լավ աշխատանքային և կենցաղային պայմաններ ունենալու նպատակով»։