«Հրապարակ». Սամվել Շահրամանյանը Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկել է, պատճենն ուղարկել Փաշինյանին

Որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին։

Չնայած Նիկոլ Փաշինյանի եւ իշխող վարչակարգի այլ ներկայացուցիչների սպառնալիքներին՝ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, մեր տեղեկություններով, Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, որի մասին հաշված թվով մարդիկ գիտեն։ Որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թերեւս փորձելով կանխել հետագա շահարկումները ՔՊ-ականների կողմից։

Հիշեցնենք․ անցած տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց, Սամվել Շահրամանյանը հանդիպումներ ունեցավ ադրբեջանական կողմի հետ եւ հայտարարություն տարածեց, թե հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը, այդ թվում՝ մինչեւ հունվարի 1-ը կլուծարվեն նաեւ պետական բոլոր կառույցները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print