Պաշտոնապես 22 խմբավորումներ հայտարարվել են բանակի թիրախ, նրանց հրամայվել է չեզոքացնել, իսկ մայրաքաղաքի կենտրոն է բերվել զինտեխնիկա։
Զինված անձինք ներխուժել են Էկվադորի TC Televisión հեռուստաաստուդիա և պատանդ վերցրել ուղիղ եթերում գտնվող հաղորդավարներին: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է El Universo թերթը։ Հրապարակած կադրերում երևում են դիմակավորված տղամարդիկ, որոնք զենքն ուղղում են հատակին ընկած հեռուստաալիքի աշխատակիցների վրա: Միջադեպից հետո Էկվադորի Ecuavisa հեռուստաալիքը և Vistazo ամսագիրը տարհանել են իրենց աշխատակիցներին: Այս մասին հայտնում է La Nacion թերթը։
Վերջին տվյալների համաձայն ՝ Էկվադորում անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 10 մարդ, սպանվածների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի: Հինգ բանտերում հանցագործները պատանդ են վերցրել մոտ 140 մարդու աշխատակիցների թվից։ Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալել է անկարգությունների 12 մասնակիցների, որոնցից 10-ը կասկածվում են ահաբեկչություններին մասնակցելու մեջ:
Պաշտոնապես 22 խմբավորումներ հայտարարվել են բանակի թիրախ, նրանց հրամայվել է չեզոքացնել, իսկ մայրաքաղաքի կենտրոն է բերվել զինտեխնիկա: Էկվադորի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում ներքին զինված հակամարտության առկայության մասին, որից հետո զինյալները սկսել են սպանել ոստիկաններին եւ զինվորներին: