Հնդկաստանը ներկայացրել է իր ստեղծած Ugram ինքնաձիգը

Զենքը ստեղծվել է ընդամենը 100 օրում եւ այժմ փորձարկվում է դաժան ձմռան, ուժեղ շոգի եւ ծայրահեղ այլ պայմաններում դրա աշխատունակությունն ստուգելու համար։

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է իր նոր Ugram («կատաղի», «մոլի») ինքնաձիգը, որը ստեղծվել է ռեկորդային ժամկետում՝ ընդամենը 100 օրում։ Ինչպես տեղեկացրել է NDTV հեռուստաալիքը, զենքը ստեղծել են DRDO-ի մեջ մտնող Սպառազինությունների գիտահետազոտական կենտրոնը եւ Dvipa Armor India ընկերությունը (տեղակայված է Հայդարաբադ քաղաքում)։

7,62 միլիմետր տրամաչափով ինքնաձիգը ստեղծվել է զինված ուժերի, ռազմականացված կազմավորումների եւ ոստիկանության օպերատիվ պահանջմունքների հաշվառմամբ։ Ugram-ն ունի մինչեւ 500 մետր կրակային արդյունավետ հեռավորություն, 20 փամփուշտի զինապաշար եւ կրակը վարում է ինչպես կրակահերթով, այնպես էլ մեկական ռեժիմով։

Զենքը ստեղծվել է ընդամենը 100 օրում եւ այժմ փորձարկվում է դաժան ձմռան, ուժեղ շոգի եւ ծայրահեղ այլ պայմաններում դրա աշխատունակությունն ստուգելու համար։ Փորձարկումից հետո որոշում կընդունվի ինքնաձիգը զինված ուժերին տրամադրելու մասին։ Ծրագրի նպատակը հնացած հնդկական գրոհային INSAS հրացանը փոխարինելն է, որը լայնորեն կիրառվում է Հնդկաստանի Զինված ուժերում, բայց արդեն չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print