ՀՀ–ում բենզինը դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ թանկացել է 24.3%–ով

Գնանկում է արձանագրվել նաև 2023թ.-ի հունվար-դեկտեմբերին 2022թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ։

Հայաստանում բենզինը 2023 թվականի դեկտեմբերին 2022 թվականի նույն ամսվա համեմատ թանկացել է 24,3 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Նշվում է, որ նույն ժամանակահատվածում դիզելային վառելիքը թանկացել է 0.2%-ով։

«2023թ.-ին դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 0.5% և 0.9% գնանկում»,- նշված է հաղորդագրությունում։

Գնանկում է արձանագրվել նաև 2023թ.-ի հունվար-դեկտեմբերին 2022թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ։ Բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 11.9% և 12.8%–ով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print