Նրա խոսքով՝ նաև փոփոխություն կա իրեր, փաստաթղթեր, էլեկտրոնային ծրագրեր վերցնելու, առգրավելու ընթացակարգի մեջ, որտեղ նաև դատական հսկողություն է սահմանվելու, որից էլ բխում է վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունը։
«Այն բոլոր առևտրի կենտրոններին, որոնց շրջանառությունը 24 մլն դրամը գերազանցում է, օրենքով պարտադրվելու է ունենալ հսկիչ դրամարկղային մեքենայի հետ կատարվող գործողությունները տեսախցիկի տիրույթում պահելու կանոն, որպեսզի հետագայում, երբ այդ տնտեսվարողը չընդունի իր մոտ հսկիչ գնման փաստը, կարողանա, որպես իր համար բարենպաստ հանգամանք, տեսաձայնագրումը վկայակոչել և ապացույցներ ներկայացնել». այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ նաև փոփոխություն կա իրեր, փաստաթղթեր, էլեկտրոնային ծրագրեր վերցնելու, առգրավելու ընթացակարգի մեջ, որտեղ նաև դատական հսկողություն է սահմանվելու, որից էլ բխում է վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունը։ Մասնավորապես, էլեկտրոնային կրիչներ առգրավելուց հետո դրանց զննությունը թույլատրվում է միայն նախնական դատական հսկողությամբ։