50 հազարական դրամ նոյեմբերին ստացել է 69 հազար 420 անձ, իսկ դեկտեմբերին՝ 74 հազար 430 անձ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ, իսկ աջակցող դոնորների միջոցով՝ 1,5 մլրդ դրամ:
Նրա խոսքով՝ 100 հազար դրամի աջակցություն տրամադրվել է 112 հազար անձի, 40+10 հազարական դրամներ հոկտեմբերին ստացել է 104 հազար 27 անձ, նոյեմբերին՝ 77 հազար 536 անձ, դեկտեմբերին՝ 82 հազար 266 անձ: 50 հազարական դրամ նոյեմբերին ստացել է 69 հազար 420 անձ, իսկ դեկտեմբերին՝ 74 հազար 430 անձ: Դիտարկմանը, որ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 1000 քաղաքացի դեռևս չեն օգտվել պետության կողմից տրամադրվող 100.000 դրամ միանվագ աջակցությունից, նախարարը պարզաբանել է՝ իրենք պետք է վստահ լինեն այդ շահառուների ներկայացրած տվյալների արժանահավատությանը և համադրեն ձեռքի տակ եղած տվյալները: Ըստ նրա՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում տվյալների վերջնական ստուգումը կավարտվի, և շահառուների գումարները կփոխանցվեն: