Փարիզը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված ֆրանսիացուն

Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի լրտեսության կասկածանքով ձերբակալման մասին ավելի վաղ հայտնել էր Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել ձերբակալված ֆրանսիացուն։

«Հաստատում ենք դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալումը։ Ադրբեջանական կողմին հայտնել ենք, որ այս ձերբակալությունը համարում ենք ինքնիրավչություն։ Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», — ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, որը վկայակոչում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի լրտեսության կասկածանքով ձերբակալման մասին ավելի վաղ հայտնել էր Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան: Նա նշել էր, որ Ռայանի համար որպես խափանման միջոց ընտրվել է 4-ամսյա կալանքը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print