Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է սպորտը դարձնել բոլոր ռուսաստանցիների կյանքի մի մասը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ամեն օր երկու կամ երկուսուկես ժամ սպորտով է զբաղվում։ Այս մասին նա պատմել է Չուկոտկայում հասարակության և իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, միջոցառումը հեռարձակվել է Կրեմլի Telegram ալիքով։ «Իհարկե, ես ամեն օր սպորտով եմ զբաղվում առնվազն երկու ժամ կամ մի փոքր ավելի:
Գնում եմ մարզասրահ, լողավազան, հետո ցնցուղ եմ ընդունում. այս ամենը միասին երկուսուկես ժամ է տևում»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է սպորտը դարձնել բոլոր ռուսաստանցիների կյանքի մի մասը։
Յուրաքանչյուր մարդ պետք է ժամանակ հատկացնի սպորտին, ընդգծել է պետության ղեկավարը։ Նա սպորտը համարել է հասարակության զարգացման կարևորագույն սոցիալական ցուցանիշներից մեկը։