Գործող խանութների համար նախատեսված կլինի անցումային շրջան, որի ընթացքում նրանք իրենց աշխատանքը պետք է համապատասխանեցնեն ստանդարտներին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն, ԱԺ-ում ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի փոփոխությունները, հայտարարել է, թե կառավարությունը պահանջներ կսահմանի duty free-ների համար։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ կանոնների համապատասխանող duty free-ը կներառվեն ռեգիստրում։ ԵԱՏՄ կանոնների համաձայն՝ նման ռեգիստրներ պետք է ստեղծեն միության բոլոր երկրները։
Բադասյանը նշել է, որ գործող խանութների համար նախատեսված կլինի անցումային շրջան, որի ընթացքում նրանք իրենց աշխատանքը պետք է համապատասխանեցնեն ստանդարտներին, այլապես որոշակի պահից այլևս չեն կարողանա աշխատել։