Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հունվարի 11-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը (Սարավանի լեռնանցք, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատված, Գորայք) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամը 09։00-ի դրությամբ Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Վաղարշապատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մետր։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: