ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային խոստացել են «միլիարդավոր եվրոյի» զենքեր 2024թ․

Դրանում նշվում է նաև հակաօդային պաշտպանության ամրապնդմանն ուղղված օգնությունը։

ՆԱՏՕ-ի անդամներն այսօր հստակեցրել են, որ կշարունակեն զգալի ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային, և Դաշինքի շատ անդամներ նախանշել են 2024 թվականին միլիարդավոր եվրոյի լրացուցիչ հնարավորություններ տրամադրելու ծրագրեր, ասվում է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստից հետո:

Հանդիպման ընթացքում Դաշինքի անդամները «խստորեն դատապարտել են» Ուկրաինայի վրա ռուսական օդային հարվածների էսկալացիան, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների և Իրանից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Դրանում նշվում է նաև հակաօդային պաշտպանության ամրապնդմանն ուղղված օգնությունը, որը դաշնակիցներն արդեն հայտարարել են 2024 թվականի համար՝ Patriot համակարգերի համար զենիթահրթիռային հրթիռների համատեղ գնումից մինչև Գերմանիայից Skynex համակարգեր և Մեծ Բրիտանիայից հակաօդային հրթիռներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print