ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված «TU-134-65072» տեսակի օդանավը ներառված է չօգտագործվող օդանավերի ցանկում և գտնվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում:
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պետական սեփականություն հանդիսացող «TU-134-65072» տեսակի օդանավը նվիրել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին՝ մասնագիտական պարապմունքների անցկացման համար:
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված «TU-134-65072» տեսակի օդանավը ներառված է չօգտագործվող օդանավերի ցանկում և գտնվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Նշենք, որ ըստ մամուլում առկա տեղեկատվության՝ «TU-134-65072» օդանավը սպասարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր նախագահության տարիներին և օդանավի արժեքը 350 միլիոն դրամ է։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող «TU-134-65072» տեսակի օդանավը պետք է տեղափոխվի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հարակից տարածք՝ մասնագիտական պարապմունքներ կազմակերպելու նպատակով, որի նպատակով «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից արդեն իսկ կազմակերպվել է օդանավի տեղափոխման ծառայությունների գնման գործընթաց։Հաշվի առնելով, որ վերոնշյալ տեսակի օդանավի տեղափոխումը կատարվելու է օդանավի որոշ մասերի մասնատման եղանակով՝ օդանավի տարածքից դուրս հանելու հնարավորությունն ապահովելու նպատակով, որից հետո հնարավոր չի լինի այն շահագործել որպես օդանավ՝ ներկայացված նախագծով առաջարկվում է այն նվիրաբերել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությանը՝մասնագիտական պարապմունքներ կազմակերպելու նպատակով։