«2023 թվականին ապահովելու ենք շուրջ 2 տրիլիոն 221 մլրդ դրամի հարկային մուտքեր, որը շուրջ 296 մլրդ-ով ավել է եղել, քան նախորդ տարի». հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա 2023-ը բնորոշել է ստվերի դեմ արդյունավետ պայքարի տարի. «Աճ գրանցել են բոլոր հարկատեսակները, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթին․ նվազել են այդ հարկատեսակի մուտքերը։ Պատճառը մետաղների միջազգային գներն են»։
Բադասյանի խոսքով՝ 2023-ին ՊԵԿ-ն իրականացրել է 1186 համալիր հարկային ստուգում, որի արդյունքում վերականգնվել է 38,4 մլրդ դրամ։