Նշվում է, որ աղի չարաշահումը կարող է բարձրացնել արյան ճնշումը:
Հայաստանի 16-69 տարեկան բնակչությունը միջինում 9.8 գրամ կերակրի աղ է օգտագործում, ինչը շուրջ երկու անգամ գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած նորմը (5 գրամ), հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ աղի չարաշահումը կարող է բարձրացնել արյան ճնշումը՝ ավելացնելով սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։