Այդ մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի միջուկային օպերատորին» ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետության ES Group Europe ընկերության կողմից Հայկական ԱԷԿ է մատակարարվել հատուկ պատվերով պատրաստված շարժական դիզել-գեներատորային կայանքի (ԴԳԿ) լրակազմի առաջին խմբաքանակը: Այդ մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:

«Աջակցությունն իրականացվում է Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո ՀԱԷԿ-ում անցկացված եվրոպական մեթոդոլոգիայով սթրես-թեստի միջոցառումների կատարման շրջանակներում և ուղղված է ատոմակայանում հնարավոր միջուկային և ռադիոլոգիական վթարային իրավիճակներին պատրաստվածության բարձրացմանը: ԴԳԿ ամբողջ լրակազմի մատակարարման ավարտից հետո այն էապես կբարձրացնի ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության մակարդակը»,- ասված է հաղորդագրության մեջ:
