Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից Sputnik Գրուզիային հայտնել են, որ այժմ օդանավակայանն անցել է բնականոն աշխատանքի։
Երևանից, Մոսկվայից, Բաքվից և Թեհրանից մեկնած ինքնաթիռները թանձր մառախուղի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
««Georgian Airways» ավիաընկերության Մոսկվա-Թբիլիսի չվերթն ուշացումով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, իսկ «Air Dilijans», «AZAL» և «Qeshm Air» ավիաընկերությունների ինքնաթիռները վերադարձել են այն օդանավակայաններ, որտեղից մեկնարկել են չվերթերը»,–ասված է հաղորդագրությունում։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից Sputnik Գրուզիային հայտնել են, որ այժմ օդանավակայանն անցել է բնականոն աշխատանքի։