Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզպետի աշխատակազմը մարզում գործող ՀԿ-ներին հրավիրում է հանդիպելու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և քննարկելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, լսելու առաջարկներ, խոսելու խնդիրների մասին, անդրադառնալու մարզում ՀԿ-ների գործունեությանը։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։
«Հանդիպմանը կարող են մասնակցել Սյունիքում գործունեություն ծավալող բոլոր ՀԿ-ները, որոնց հետաքրքրում է սույն առաջարկը՝ նախապես գրանցվելով՝ զանգահարելով 094 948704 հեռախոսահամարին»,-ասված է հաղորդագրությունում։