Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն զբաղվել դրանով:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վենդանտ Պատելը ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք որևէ առաջընթաց Հարավային Կովկասի հարցով հատուկ խորհրդական Բոնոյի բանակցություններից, Պատելն ասել է.
«Շարունակում է լինել։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է: Սա այն է, ինչի վրա պետդեպը կշարունակի աշխատել: Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն զբաղվել դրանով: Պարզապես այս պահին ես ձեզ համար թարմացումներ չունեմ», – նշել է Պատելը։