Լոնդոնի մետաղների բորսայի (LME, London Metal Exchange) սեպտեմբերի 27-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների (ֆյուչերսների) համար սահմանվել են հետևյալ գները՝
Ալյումինի գինը նվազել է 1.19%-ով և կազմել 2114.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.16%-ով և կազմել 7353.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 1748.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.57%-ով և կազմել 21858.00 դոլար, անագի գինն աճել է 0.19%-ով և կազմել 20680.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.14%-ով և կազմել 2861.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.93%-ով և կազմել 40565.01 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: