2023-ին, ՀՀ-ում շուրջ 75 հազարով աճել են պետպատվերով ծառայությունների ծավալները. նախարար

Իսկ եթե համեմատենք 2017-ի հետ, ապա այս ծառայությունների աճը կազմել է 2,5 անգամ։

Մեր նպատակն է եղել 2023-ին շարունակել մեծացնել հասանելիությունը առողջապահական ծառայություններին, ինչպես ֆիզիկական, այնպես էլ ֆինանսական մատչելիությանը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«2023-ին շարունակաբար աճել են Հայաստանում պետական պատվերի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ծավալները: 2023-ին տրամադրվել է հիվանդանոցային բուժօգնության եւ դժվարամատչելի հետազոտությունների 861 845 ծառայություն, որը 74 981-ով ավելի է 2022-ի ցուցանիշից: Իսկ եթե համեմատենք 2017-ի հետ, ապա այս ծառայությունների աճը կազմել է 2,5 անգամ:


Հուրախություն մեզ, մենք 2023-ին գրանցել ենք մեր հիմնական հիվանդացքության եւ մահացության հիմնական բեռը կազմող հիվանդությունների մասով մահացության ցուցանիշների նվազում: Կարեւոր է, որ մենք տարեցտարի նվազեցնենք մահացությունը, տարեցտարի ունենանք առաջին անգամ հայտնաբերված դեպքերի աճ, ինչը նշանակում է, որ մենք  հնարավորինս փոքր թվով հիվանդություններ ենք բաց թողնում մեր շրջանակից: Դրանք չեն բարդանում, չեն հասցնում մահացության, վաղ ենք հայտնաբերում, որի շնորհիվ ունենում ենք նաեւ  առողջացումներ: Այս միտումը գրանցվել է թե չարորակ նորագոյացությունների մասով, թե սրտանոթային հիվանդությունների, թե շաքարային դիապետի մասով»,-ասաց Ավանեսյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print