Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման արարողությունը

Մասնակիցներին ողջունել և հաջող մրցապայքար են մաղթել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։


Կանանց առաջնությանը կմասնակցեն գրոմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Արփինե Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, ինչպես նաև Պոլինա Կոբակը, Միլենա Գասպարյանը, Մելինե Հարությունյանը, Ալվարդ Ստեփանյանը և Մարիամ Խաչատրյանը:

Առաջնության շրջանակում կանցկացվի 9 տուր՝ առանց հանգստյան օրերի: Առաջնությունը կտևի մինչև հունվարի 21-ը:

Հունվարի 11-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ բարձրագույն խմբերի առաջնությունների բացման արարողությունը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆից:

Մասնակիցներին ողջունել և հաջող մրցապայքար են մաղթել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և առաջնությունների գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Առաջին խաղը կմեկնարկի հունվարի 12-ին՝ ժամը 15:00-ին:

Հայաստանի տղամարդկանց և կանանց չեմպիոնները 2024 թվականին կընդգրկվեն Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Չաքարյանը, ինչպես նաև Դավիթ Տիրատուրյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print