Ուկրաինայի Ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև ՌԴ-ի կողմից գրավված Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեի արդյունքում բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին։
Հանրաքվեն անցկացվել է հինգ օր՝ սեպտեմբերի 23-27։
Քվեաթերթիկների ամբողջական հաշվարկից հետո ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին է քվեարկել ՝
- Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության 98,42%%-ը
- Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 99,23%ը
- Զապորոժիեի շրջանի բնակիչների 93,11%-ը
- Խերսոնի մարզի 87,05%-ը
Նախքան հանրաքվեի արդյունքները ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է.«Դոնբասը և այլ տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը Ռուսաստանի Դաշնությունը, հանրաքվեների դրական ելքի դեպքում, կդիտարկի որպես հարձակում իր հողերի վրա»: