2023-ին թեթև մարդատար մեքենաների ներմուծումն աճել է շուրջ 83 %-ով. ՊԵԿ փոխնախագահ

Շատ դեպքերում այս աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ մեքենաները ներմուծվում էին Հայաստանի ռեզիդենտ կազմակերպությունների կողմից։

2022-ին Հայաստան է ներմուծվել է շուրջ 46 հազար թեթև մարդատար տրանսպորտային միջոց, իսկ 2023-ին՝ շուրջ 84 հազար. այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանն՝ ամփոփելով մաքսային ոլորտի 2023 թվականի աշխատանքը։ 

2023-ին թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ներմուծումն աճել է շուրջ83 %-ով: ՊԵԿ փոխնախագահը, բացատրելով, թե ինչի հաշվին է նման աճ գրանցվել, նշեց, որ, Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներով պայմանավորված, ավտոմեքենաները ՌԴ չէին ներմուծվում երրորդ երկրներից:  Շատ դեպքերում այս աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ մեքենաները ներմուծվում էին Հայաստանի ռեզիդենտ կազմակերպությունների կողմից և արտահանվում էր դեպի ԵԱՏՄ երկրներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print