ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում․ Զախարովա

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է երկխոսությունը ՀՀ ԱԳՆ-ի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով մի շարք հայ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահներն Արցախում չեն պաշտպանել բնակչությանը՝ թույլ տալով էթնիկ զտման իրականացում, նշել է, որ դրանք «ապակառուցողական են ու չեն համապատասխանում իրականությանը»:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է երկխոսությունը ՀՀ ԱԳՆ-ի հետ:

«Մենք բազմիցս այս հայտարարությունների առնչությամբ ռուսական կողմի դիրքորոշումը ներկայացրել ենք: Նշել ենք, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և վստահաբար որևէ բանի չեն աջակցում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Ցավոք, երևի այնտեղ դա ինչ-որ մեկին ձեռնտու է: Չգիտեմ՝ դա ձեռնտու է ինչ-որ մեկին Հայաստանո՞ւմ, թե՞ ինչ-որ մեկին՝ արտասահմանում: Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ կասեմ, որ դրանք փաստերը խեղաթյուրելու փորձեր են՝ պատասխանատվության տակից դուրս գալու համար», – ասել է Զախարովան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print