Բացառվում է սպանդանոցային վկայականի տրամադրում, որը հիմնված չէ փաստացի մորթի վրա․ ՍԱՏՄ ղեկավար

Սպանդանոցային մորթի իրականացման շրջանակում սկսել են կիրառել նաև գործիքակազմեր։

Այս պահին մեր տրամաբանության և վերահսկողության արդյունքում բացառվում է որևէ սպանդանոցային վկայականի տրամադրում, որը հիմնված չէ փաստացի մորթի վրա։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Արմեն Հայրապետյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես է պարտադրվում սպանդանոցային մորթը, երբ ոչ բոլոր մարզերում են այն առկա, իսկ որոշ սպանդանոցներ էլ ոչ հիգիենիկ պայմաններում են մորթ կատարում։

ՍԱՏՄ ղեկավարը հավաստիացրեց, որ մշտադիտարկումներ են իրականացվում, և թեժ գծի միջոցով ստացված ահազանգերի հետևանքով գնում են։

Արմեն Հայրապետյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի դրությամբ առկա են եղել 101 սպանդանոցներ, 2022 թվականին այդ թիվը եղել է 99։

Դինամիկան, ըստ նրա, սակայն, դանդաղ է։

«271 սպանդանոցների նկատմամբ իրականացվել է վերահսկողություն, 34 տոկոսի մոտ խախտումներ են հայտնաբերվել»,- հավելեց նա։

Հայրապետյանը նաև տեղեկացրեց, որ սպանդանոցային մորթի իրականացման շրջանակում սկսել են կիրառել նաև գործիքակազմեր։

«Բոլոր մորթի գործընթացները տեսանկարահանվում են, սպանդանոցային մորթի փաստաթուղթը կարող է ձևավորվել, եթե մորթի գործընթացը տեսանկարահանված է։ Երկրորդ կարևոր գործիքակազմը դրոշմավորումն է, որի առկայությունը մսի վրա, թույլ է տալիս կատարել նույնականացում, արդյոք անասնաբուժական վկայականի նշված միսը և այդ վաճառքինը նույնական են, թե՝ ոչ»,- ընդգծեց ՍԱՏՄ ղեկավարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print