«Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան»․ ՀՀ և Ֆրանսիայի ՊՆ նախարարների հանդիպման արդյունքները

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հյուրընկալվել է Ֆրանսիայի ՊՆ նախարար Սեբաստիեն Լըքորնյուն։ Այս մասին տեղեկանում ենք վերջինիս Ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Ես հայտարարեցի Հայաստան շուտափույթ ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին՝ գնահատելու իրավիճակը», – հայտնում է Լըքորնյուն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ստեղված իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ Ֆրանսիայի ՊՆ նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ ռազմական գորժողությունները պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print