Ըստ նախարարության, վերջին շրջանում թարմ – պաղեցված հավի մսի շուկայում նկատվում է դժվար վերահսկելի իրավիճակ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ներմուծված սառեցված թռչնամիսը հաճախ վաճառվում է սպառման ցանցերին՝ որպես թարմ – պաղեցված, հատով, չփաթեթավորված և չմակնշված թռչնամիս։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավոր արգելք կիրառել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող թարմ կամ պաղեցված չմասնատված հավի մսի ներմուծման վրա: Մասնավորաբար, առաջարկվում է ժամանակավոր, այն է՝ 6 ամիս ժամկետով արգելել մեր երկիր հավի մսի ներմուծումը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել թարմ-պաղեցված թռչնամսի ներմուծման և շրջանառության վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև տվյալ ոլորտում անվտանգությունը։
Ըստ նախարարության, վերջին շրջանում թարմ – պաղեցված հավի մսի շուկայում նկատվում է դժվար վերահսկելի իրավիճակ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ներմուծված սառեցված թռչնամիսը հաճախ վաճառվում է սպառման ցանցերին՝ որպես թարմ – պաղեցված, հատով, չփաթեթավորված և չմակնշված թռչնամիս։ Բացի դրանից, սահմանային վերահսկողության արդյունքում պարբերաբար արձանագրվում են ներկրվող թռչնամսի մասով տեխնիկական կանոնակարգերի և տվ յալ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի պարտադիր պահանջների խախտումներ, լաբորատոր փորձաքննության անհամապատաս խ ա նություն ներ, հիմն ա կ ա ն ո ւ մ ՝ Salmonella, Լisteria ախտորոշումներով, որի արդյունքում ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև անվտանգության առումով։
Ներկրումների գերակշիռ մեծամասնությունն իրականացվում է Վրաստանից, որոշակի քանակությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից։ Հայաստանում օրվա կտրվածքով շուկայական պահանջարկը կազմում է միջինում 140 տոննա (թռչնամիս և ենթամթերք), որից 42-45 տոննա թարմ – պաղեցված թռչնամիսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։ Մեր երկրում թռչնամսի արտադրությամբ զբաղվում է 13 մասնագիտացված տնտեսվարող սուբյեկտ և 17 ֆերմերային տնտեսություն, որոնցում առկա է 1600 աշխատատեղ։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախորդ 10 տարվա ընթացքում տեղական թռչնամսի արտադրության ծավալները գրեթե կրկնապատկվել են, իսկ արտադրանքի տարեկան աճը միջինում կազմում է մոտ 8 տոկոս, ինչը փաստում է, որ այս արգելքի կիրառման արդյունքում թռչնամսի շուկայում չմասնատված հավի մսի մասով պակասուրդ չի առաջանա։ Նախագծի ընդունման դեպքում ֆինանսական հավել յալ միջոցներ անհրաժեշտ չեն, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ևս եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում