Փաշինյանը Բաքվից հնչող հայտարարությունները համարում է լրջագույն հարված խաղաղության գործընթացին

Ըստ նրա Ադրբեջանը սկսել է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ–ի նկատմամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվի հայտարարությունները համարում է լրջագույն հարված խաղաղության գործընթացին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։

Ըստ նրա Ալիևի հայտարարություններն ընդամենը նախընտրական շրջանի հետ են կապված։

«Ադրբեջանը սկսել է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է»,– ընդգծեց Փաշինյանը։

Ըստ նրա փորձ է արվում միջանցքային խոսույթ ձևավորել ՀՀ–ի նկատմամբ։

«Ընդ որում երբ ասում ենք մի րոպե, դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես են նրանք արձագանքում, ասում են մենք նույն խոսույթն օգտագործում ենք Իրանի տարածքով անցնող կոմունիկացիաների վերաբերյալ, այդ թվում Հյուսիս–հարավ միջանցքի մասին, որն անցնում է ՌԴ–ից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան։ Մենք ասում ենք շատ լավ, հասկանում եք, որ հիմա Ադրբեջան–Նախիջևան կապի թեման կա, բայց… Ու էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապը ապահովելու մասին, որն այսօր էլ գոյություն ունի։ Մենք սրան արձագանքում ենք այսպես ինչպես որ Իրանը տրամադրում է կապը Նախիջևանի հետ, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային տարբերակներով»,– հայտարարել է ՀՀ վարչապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print